Մահացել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը

Նրա հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում փետրվարի 19–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. 78 տարեկան հասակում վախճանվել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը: Տեղեկությունը հայտնում է Երվանդ Քոչարյանի թանգարանի աշխատակազմը։
Հայկազ Քոչարը հեղինակ է Արամ Խաչատրյանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանների ինտերիերների, Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի արտաքին ու ներքին ձևավորումների, Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտի մշտական ցուցադրության (1995 թ.), համահեղինակ է (նկարիչներ Կամո Նիգարյանի և Էդուարդ Սադոյանի հետ) Սարդարապատի հուշահամալիրում բացված Հայաստանի ազգագրության թանգարանի մշտական ցուցադրության (1978 թ.)։
Նրա նախագծերով կառուցվել են մի շարք առանձնատներ, բնակելի շենքեր, ձևավորվել հասարակական և արտադրական շենքեր:
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Հայկազ Քոչարը 1978 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ էր։
Նրա հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում փետրվարի 19–ին` ժամը 18.00–20.00–ը, իսկ հուղարկավորությունը՝ փետրվարի 20-ին, ժամը 13.00–ին։