Թեկնածուներ են գտնվել. ՀՀ ներկայացուցիչները ՌԴ–ում կմասնակցեն «Ապագայի խաղեր» մրցաշարին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա «Դիջիթալ–ֆուտբոլ», իսկ խառը մենամարտերի ներկայացուցիչը՝ «ֆիջիթալ–մարտարվեստ» մրցաձևում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն «Ապագայի խաղեր» մրցաշարին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են մրցումների կազմկոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը Sputnik Արմենիային ասել էր, որ մրցաշարի կազմակերպիչներից ստացած հայտն ուղարկել են գրանցված սակավաթիվ ոլորտային կազմակերպություններին, բայց բացասական պատասխան են ստացել. մրցույթին մասնակցելու համար թեկնածուներ չունեն։
Խաղերի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա «Դիջիթալ–ֆուտբոլ», իսկ խառը մենամարտերի ներկայացուցիչը՝ «ֆիջիթալ–մարտարվեստ» մրցաձևում:
Հիշեցնենք, որ «Ապագայի խաղերը» տեղի կունենան Կազանում և Սոչիում փետրվարի 21–ից մարտի 3–ը: