Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դարձել է Մագնիտոգորսկում ավարտված ուժեղագույնների սպարտակիադայի մրցումների հաղթող:
Կարճ և ազատ ծրագրերի արդյունքում նա ընդհանուր առմամբ հավաքել է 252,97 միավոր։
Նշենք, որ 2023 թ. դեկտեմբերին 16–ամյա Պետրոսյանը հաղթել էր Ռուսաստանի առաջնությունում։
Սպարտակիադայում երկրորդ տեղը զբաղեցրել է Աննա Ֆրոլովան (225,98), բրոնզե մեդալ է նվաճել Քսենյա Սինիցինան (224,65): Մրցանակներից մեկ քայլ հեռու է մնացել Ալինա Գորբաչովան (219,51)։