Վահագն Դավթյանը 2–րդ տեղը զբաղեցրեց մարմնամարզության աշխարհի գավաթում

Հենացատկում ոսկե մեդալի համար պայքարելու է Արթուր Դավթյանը։
Sputnik
Եգիպտոսի Կահիրե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի հավաքականի երկու մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը մասնակցել են օղակների վրա վարժությունների եզրափակչին։
Նախնական փուլում հայ մարմնամարզիկները մրցաշարային աղյուսակում զբաղեցրին առաջին և երկրորդ տեղը` երկուսն էլ վաստակելով 14,533 միավոր։
Բայց եզրափակիչում ութ մարմնամարզիկներ մտան պայքարի մեջ, ինչպես ասում են, զրոյից։ Առաջինը օղակների վրա իր վարժությունը կատարեց Արթուր Ավետիսյանն ու ստացավ 14,470 միավոր։ Վահագն Դավթյանը իր վարժության համար ստացավ 14,500 միավոր։ Ութ մարմնամարզիկների ելույթից հետո պարզվեց, որ Վահագն Դավթյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը հանգրվանել է 4-րդ տեղում։
Հաղթող է դարձել Կորեայի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Ռյոնգ Ջոնգը, որը վաստակել է 14,600 միավոր։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի համար։ Մենք դեռևս մեկ մասնակից էլ ունենք եզրափակիչում։ Հենացատկում ոսկե մեդալի համար պայքարելու է Արթուր Դավթյանը։
Ծանրամարտիկ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է