Լոռիում, Տավուշում, Սյունիքում թաց ձյուն կգա. եղանակի տեսություն

Սյունիք. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
փետրվարի 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 17-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 17–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։