Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվեց Երևանում նրա 100-ամյա հոբելյանի օրը

Բացմանը ներկա է եղել ռուսական պատվիրակությունը` ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահի գլխավորությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվել է նրա ծննդյան 100–ամյակին հերոսի անունը կրող Երևանի թիվ 192 դպրոցի բակում։
Вице-спикер НС Акоп Аршакян и  зампред Совета Федерации РФ Юрий Воробьев на церемонии открытия бюста легендарного советского разведчика Геворка Вартаняна во дворе ереванской школы N192 (17 февраля 2024). Еревaн
Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվեց Երևանում նրա 100-ամյա հոբելյանի օրը
Բացմանը ներկա էր ռուսական պատվիրակությունը` ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ–ական պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Անդրանիկ Քոչարյանը, ինչպես նաև ըմբիշ, Եվրոպայի 7–ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և մի շարք այլ անձինք։
Вице-спикер НС Акоп Аршакян и  зампред Совета Федерации РФ Юрий Воробьев на церемонии открытия бюста легендарного советского разведчика Геворка Вартаняна во дворе ереванской школы N192 (17 февраля 2024). Еревaн
Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվեց Երևանում նրա 100-ամյա հոբելյանի օրը
Կիսանդրին բացելուց հետո, ներկաները ծաղիկներ խոնարհեցին` ի հիշատակ Գևորգ Վարդանյանի։
Կիսանդրու բացման արարողությունից հետո իրականացվելու է հուշ–ցերեկույթ, ինչից հետո էլ ֆոտոցուցահանդես կբացվի` նվիրված հետախույզի անցած ուղուն։
Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվեց Երևանում նրա 100-ամյա հոբելյանի օրը
Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին, Դոնի Ռոստովում։ Եղել է Խորհրդային միության հայ հետախույզ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային միության հերոս։
Նա 16 տարեկան է եղել, երբ կյանքը կապել է խորհրդային հետախուզության հետ։
Երևանի թիվ 192 դպրոցի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Սաթենիկ Ստամբոլցյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացման արարողությանը
1940 թվականից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։
Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։
Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, որ հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Լեգենդար հետախույզը մահացել է 2012 թվականի հունվարի 10-ին, Մոսկվայում։