Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է առաջիկայում հանդիպեն. ԶԼՄ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Թբիլիսիում. Արխիվային լուսանկար
Փաշինյան–Շոլց–Ալիև հանդիպման արդյունքներով արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հանձնարարվել է առաջիկայում հանդիպել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA-ն։
«Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպմանը 2 երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է առաջիկայում կրկին հանդիպել և շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԱԳ նախարարներին հանձնարարվել է նաև շարունակել սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ բանակցությունները։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը Փաշինյան–Շոլց–Ալիև հանդիպումից հետո հայտնել էր, որ Երևանը և Բաքուն պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրին առնչվող աշխատանքները։
Մինչ այդ Մյունխենում Փաշինյանը Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները քննարկել էր ԱՄն պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։