Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը
Մյունխենի անվտանգության համաժողովի մասնակիցների ցանկում է նաև Ադրբեջանի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Տեղեկությունը հայտնում է վարչապեի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը»,– գրել է Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում:
Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Փաշինյանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի մասնակիցների ցանկում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նիկոլ Փաշինյանը մարտին կմեկնի Բրյուսել