ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է Ալեքսեյ Նավալնին: Տեղեկությունը հայտնում է Պատիժների կատարման դաշնային ծառայությունը։
«Դատապարտյալ Նավալնին գաղութում զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Ժամանել են հաստատության բուժաշխատողները, կանչվել է շտապ բժշկական օգնության բրիգադ։ Իրականացվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մահվան պատճառները պարզվում են։
Նշենք, որ Նավալնին հատուկ ռեժիմի գաղութում պատիժ է կրում 2023 թվականի դեկտեմբերից։