Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Ալավերդի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
փետրվարի 16-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 16-ին սպասվում է, 17-20-ին հնարավոր է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում փետրվարի 16–ի ցեևեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժեմրին կգրանցվի +7...+9 աստիճան։