Ադրբեջանի նոր կառավարության կազմը հայտնի է. ԱԳՆ և ՊՆ ղեկավարները պահպանել են պաշտոնները

Նախկին կառավարության բոլոր անդամները, բացառությամբ արդարադատության նախարարի, պահպանել են իրենց պորտֆելները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը:
Իրենց պաշտոններում են մնացել արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Այս մասին պարզ է դառնում պետության ղեկավարի կարգադրության տեքստից, որը հրապարակվել է հանրապետության նախագահի կայքում:
Միակը, ով չի վերանշանակվել, արդարադատության նախարարն է։ Արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը դրվել է փոխնախարար Ազեր Ջաֆարովի վրա։
Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում, որ այնտեղ քվեարկի. Մարուքյան
Ավելի վաղ Ալի Ասադովը վերանշանակվել էր վարչապետի պաշտոնում:
Կառավարության նախկին կազմը հրաժարական է տվել փետրվարի 14-ին՝ փետրվարի 7-ի ընտրություններում հինգերորդ ժամկետով Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիևի երդմնակալությունից հետո: