Մահացել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը

Լավրենտի Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Միրզոյանը տարիներ շարունակ աշխատել է մամուլում, խմբագրել հանդեսներ, ամսագրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին սոցցանցերում գրել է նրա որդին` Աշոտ Միրզոյանը։

Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։

Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ»,«Էրեբունի» թերթերը, եղել հայագիտական «Պայքար» ամսագրի խմբագիր-տնօրենը։
2004-2010թթ. Նա գլխավորել է Լեզվի տեսչությունը։