Հունվարին 92 հարկ վճարող է տուգանվել չգրանցված աշխատողներ պահելու համար. ՊԵԿ

Չձևակերպված վարձու աշխատողներ են հայտնաբերվել կրթության, առևտրի, հանրային սննդի և այլ ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. 2024 թվականի հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 92 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ: Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 14 մլն 750 հազար դրամով:
Կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
Հանրային սննդի ոլորտում հանդիսությունների սրահ ունեցող 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1մլն 250 հազար դրամ տուգանք։ 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք:
Մսամթերքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
Շահումով խաղերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
Շինարարության ոլորտում (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:
Տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:
Այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք:
ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերի 20 %–ն ապահովում է խոշոր հարկատուների առաջին տասնյակը