Բելգորոդում Ուկրաինայի ԶՈւ–ի հրթիռակոծության հետևանքով երկու երեխա է զոհվել. նրանցից մեկը մանկահասակ երեխա է, որը եղել է մանկասայլակում, հայտնում է SHOT Telegram ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին: Երկրորդը եղել է դպրոցի մոտ։
Ամբողջ քաղաքում հայտնաբերվում են չեխական M-70 «Վամպիր» ՀԿՌՀ-ի ռեակտիվ արկերի բեկորներ։ Ընդհանուր առմամբ, ՀՕՊ-ը Բելգորոդի շրջանում ոչնչացրել է 14 արկ։
360tv-ի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասնում է 9-ի: Եվս 19 մարդ տուժել է։
Բելգորոդի առևտրի կենտրոնը, որտեղ գտնվում են «Մագնիտ»մթերային խանութը և դեղատունը, լրջորեն վնասվել է։
Առևտրի կենտրոնի շենքի ապակիները կոտրվել են, վնասվել է ճակատային մասը։ Վնասվել են նաև մոտակայքում կայանված ավտոմեքենաները։