ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 15-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, այսօր և վաղն առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն`քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։
Երևան քաղաքում փետրվարի 15-16-ին սպասվում է, 17-19-ին հնարավոր է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։