«Սևան» ՔԿՀ-ի կացարաններից դուրս են բերվել տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա

«Սևան» ՔԿՀ-ի կացարաններից դուրս բերված կահույքը և էլեկտրատեխնիկան
Իրականացված միջոցառումների շրջանակում հայտնաբերվել են նաև բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի կացարաններից և բնակելի տարածքներից դուրս են բերվել կահույք և էլեկտրատեխնիկա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ՔԿՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի և այլ արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։
«Սևան» ՔԿՀ-ի կացարաններից դուրս բերված կահույքը և էլեկտրատեխնիկան
Արդյունքում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր։
«Բացի այդ, կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ նման միջոցառումները պարբերական են լինելու։
«Սևան» ՔԿՀ-ի կացարաններից դուրս բերված կահույքը և էլեկտրատեխնիկան
Նշենք, որ վերջերս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել էր մամուլում տարածված տեղեկությունները, թե ՔԿՀ-ներում անհնազանդություններ են լինում։ Մինասյանն այդ լուրերն անվանել էր սուտ։ Նա նշել էր, որ քրեակատարողական ծառայության նոր ղեկավարը՝ Ամբակում Գրիգորյանը, նոր նշաձող է սահմանում, բնականաբար, որոշ տեղերում խստացումներ են իրականացվում։