Իգոր Խովաևը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Իգոր Խովաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանգործընթացի հեռանկարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը և Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնակատար Ջեյհուն Բայրամովը Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակն ու հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Իրանը Երևանին և Բաքվին կոչ է անում տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով