ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ մասին հրամանն այսօր ստորագրել է ՀՀ նախագահը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանով Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:
Վիգեն Մկրտչյանն էլ նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:
Վիգեն Մկրտչյան
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ նախագահը ստորագրել է նաև Դավիթ Ալեքսանյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, իսկ Համլետ Լևոնյանին` Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու հրամանագրեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Մանգասարյանն էլ նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա, գեներալ–մայոր Արտակ Բուդաղյանն էլ ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար: