ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2023 թ. օպերատիվ–ծառայողական գործունեության արդյունքները, քննարկվել են օպերատիվ իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։
«Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը թմրամոլության և թմրաշրջանառության, ապօրինի պահվող զենք–զինամթերքի հայտնաբերման, առգրավման, կամավոր հանձնման ուղղությամբ։ Երթևեկության կանոնների խստագույնս պահպանման վերաբերյալ կոնկրետ ցուցումներ են տրվել պարեկային ծառայության հրամանատարությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային այն անցակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը Սյունիքի մարզի սահմանային անցակետում, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները
© Photo : official site of MIA of RA
Նրանք այցելել են նաև ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։
Արամ Հովհաննիսյանը մատնանշել է բացթողումներն ու դրանք վերացնելու ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։