ԵՄ-ն լիակատար աջակցում է բրյուսելյան գործընթացի վերսկսմանը․ Բորել

Ժոզեպ Բորել
ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները դրական ուղու վրա են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնել բրյուսելյան գործընթացի վերսկսմանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Եվրոպայի գլխավոր դիվանագետը նաև գնահատել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը։ Ըստ նրա՝ այդ հարաբերություններն ակնհայտորեն դրական ուղու վրա են:
«Քննարկել ենք առավել խորը ներգրավվածությանը, ներքին զարգացումներին և խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր»,- գրել է Բորելը։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում էր ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև համատեղ ասուլիսով հանդես եկան։ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։