Թուրքական Անթալիա հանգստավայրը հեղեղվել է հորդառատ անձրևներից և ուժեղ փոթորկից հետո։
Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են փողոցները գետերի վերածվել, իսկ տներն ու մեքենաները` ջրի տակ մնացել: Հաղորդվում է նաև մեկ զոհի մասին։
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով օդանավակայանում որոշ ժամանակով դադարեցվել էին թռիչքները, հիմա իրականացվում են ուշացումներով:
Ժամանակավորապես փակվել են նաև հինգ շրջանների դպրոցները։