Փլուզում Թուրքիայի հանքերից մեկում, փլատակներում մարդիկ կան․ տեսանյութ

Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
Թուրքիայի արևելքում՝ Էրզինջան նահանգում, ոսկու արդյունահանման հանքում փլուզում է տեղի ունեցել։ Տեղի իշխանության տվյալներով՝ փլուզման պահին հանքում բանվորներ են եղել։
«Նրանց թիվը դեռ հայտնի չէ։ Հանքավայր են ուղարկվել փրկարարական ստորաբաժանումներ», - NTV հեռուստաընկերությունը մեջբերում է նահանգապետ Համզա Այդոգդուի խոսքը։
TV-100 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հանքում 7 մարդ է եղել։