Մանվել Խաչատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ըմբիշը ժամանակից շուտ հաղթեց մրցակցին։
Sputnik
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մանվել Խաչատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
55 կգ քաշային հայ ըմբիշը եզրափակիչում գոտեմարտեց բուլղարացի Ստեֆան Գրիգորովի հետ։ Առաջին մրցափուլի ընթացքում մեկը մյուսի հետևից վաստակելով 7 միավոր, երկրորդ մրցափուլում` ևս մեկը` նա ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթեց մրցակցին։
Հիշեցնենք, որ 20-ամյա ըմբիշը Եվրոպայի առաջնությունում սկսել էր գոտեմարտել քառորդ եզրափակիչից, որտեղ 13։5 հաշվով առավելության էր հասել Եվրոպայի գործող չեմպիոն թուրք Ադեմ Ուզունի նկատմամբ։ Բայց կիսաեզրափակիչում դժվարին գոտեմարտում պարտվել էր մոլդովացի Արտյոմ Դելեանուին։ Ընդ որում` գոտեմարտն ավարտվել էր ոչ-ոքի 2։2 հաշվով, պարզապես մրցակիցը հաղթանակի էր արժանացել տեխնիկական ավելի բարձր գնահատվող հնարքի համար։
Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ