Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Մալխաս Ամոնյանը Յունուս Բաշարի հետ գոտեմարտել էր նաև Եվրոպայի 2022 թվականի կիսաեզրափակիչում և կրկին հաղթել նրան
Sputnik
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն` Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակիչում 7։0 հաշվով հաղթելով թուրք Յունուս Բաշարին։
Եզրափակիչը շատ լարված պայքարում ընթացավ։ Բայց 77 կգ քաշային Մալխաս Ամոնյանը գերազանց գոտեմարտ անցկացրեց։ Ավարտից 2 րոպե 23 վայրկյան առաջ մեր ըմբիշը հաղթում էր 7։0 հաշվով։ Բաշարը ամեն ջանք գործադրեց միավոր վաստակելու համար, բայց Մալխաս Ամոյանն անսասան էր, ու նա երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Նշենք, որ Ամոնյանը Յունուս Բաշարի հետ գոտեմարտել էր Եվրոպայի 2022 թվականի կիսաեզրափակիչում ու հաղթանակի հասել 6։1 հաշվով։
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն