Անապայի բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 440 մարդ է տարհանվել, որոնցից 112-ը՝ երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ հրդեհի հետևանքով 1 մարդ է տուժել։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ավելի քան 100 մարդ և 35 միավոր տեխնիկա։