Ինչպես են Երևանում նշում Տրնդեզը. տեսանյութ

Հայ առաքելական եկեղեցիների բակում այսօր վառվել է Տրնդեզի կրակը։
Sputnik
Հայ առաքելական սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:
Հայ եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը:
Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տրնդեզի ակունքները տանում են դեպի հեթանոսություն, երբ կրակի պաշտամունք կար, և տոնակատարությունը նվիրված էր Միհր Աստծուն։ Տոնակատարության իմաստն արևի ազդեցությունն ուժեղացնելն էր` կրակի օգնությամբ սառնության վրա ազդելով։
Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել` ինչպես են Երևանում նշել Տեառնընդառաջը։
«Մուրազատու Սուրբ Սարգիսը». սիրո բարեխոսի օրվա ավանդույթներն ու սովորույթները