ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Այսօր Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 16-ին նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ»,– ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 13-15 աստիճան, գիշերը` 2-4 աստիճան տաքություն։