Հայաստանի 4 բնակավայրում օդի ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել

Գյումրի
Նման եղանակը պայմանավորված է տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանի 4 բնակավայրում` Արարատում, Գյումրիում, Իջևանում և Աշոցքում, երեկ` փետրվարի 1-ին, օդի ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Արարատում գրանցվել է +17 (նախորդ ռեկորդը՝ +16 աստիճան, գրանցվել էր 2021 թվականին), Գյումրիում՝ +9,6 (նախորդ ռեկորդը՝ 1979 թվականին՝ +8,6 աստիճան), Իջևանում՝ +19 աստիճան (նախորդ ռեկորդը՝ 2021 թվականին՝ +18), Աշոցքում՝ +4 (նախորդ ռեկորդը՝ 1984 թվականին՝ +3,2) ։
Նման եղանակը պայմանավորված է արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ։
Վերջին մի քանի օրերին նկատվում է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով:
Այսօր էլ տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն