1 շաբաթում Երևանում և մարզերում հայտնաբերվել է մեքենան ոչ սթափ վիճակում վարող 404 վարորդ

Երևանում ձերբակալվել ու բաժիններ է տարվել 113, մարզերում` 56 անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մեկ շաբաթվա ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4747 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 188 մեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։
«Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 48, չամրակապված վարելու 308, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 233, վարելիս հեռախոսից օգտվելու 140, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 793, ինչպես նաև 1750 այլ իրավախախտումներ»,– ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Եվս 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 203-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 231-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որոնցից 1-ը՝ բեռնատար, 215-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 113 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15797 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 260 տրանսպորտային միջոց։
Պարեկային ծառայության համար ներդրվել է 29 մլրդ դրամ, որից 20–ը` ՀՀ բյուջեից. Փաշինյան
Մարզերում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 219, առանց վարորդական իրավունքի վկայականի 825 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 109, չամրակապված վարելու 2965, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 235, վարելիս հեռախոսից օգտվելու 455, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 84, արագության գերազանցման 1220 և 4437 այլ իրավախախտումներ։
388 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1940-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1498-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 56 անձ։