ՀՀ–ում ևս մի քանի օր տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանները եղանակային փոփոխություններ են կանխատեսում փետրվարի 15-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Փետրվարի 11-14-ը Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։
Եղանակի տեսություն
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 12-14 աստիճան, գիշերը` 1-3 աստիճան տաքություն։
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ընթացքում իջել է 11 սմ-ով