Երևանում տղամարդը շենքի 12-րդ հարկից նետվել է

Արխիվային լուսանկար
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երևանի Նաիրի Զարյան փողոցի 74 շենքի բակային հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել, գրում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 08:40-ի սահմաններում։ Դեպքի վայր ժամանած պարեկներն ու ոստիկանները բակային հատվածում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 52-ամյա Րաֆի Դ.-ի դին։
Քքննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ տղամարդն իր շենքի 12-րդ հարկից նետվել է։