Նոր արտադրամասերը, որոնք բացվել են Ուդմուրտիայի «Կալաշնիկով» կոնցեռնի ձեռնարկություններում, թույլ են տվել ԱԹՍ–ների արտադրության ծավալն ավելացնել 60%-ով, իսկ հեռանկարում` բազմապատկել արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն Ուդմուրտիայում ստուգել է «Կալաշնիկով» կոնցեռնի ձեռնարկությունների կողմից հետախուզական և հարվածային անօդաչուների արտադրության պաշտպանական պետպատվերի կատարումը:
«Շոյգուին զեկուցվել է, որ 2022 թվականից բացվել են նոր արտադրամասեր, որոնց գործարկումը թույլ է տվել 60 տոկոսով ավելացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության ծավալը, իսկ հեռանկարում` բազմապատկել դրանց արտադրությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ձեռնարկության ներկայացուցիչը նախարարին ցույց է տվել ռուսական նոր զինամթերքը, որը պատրաստվել է «թռչող թև» աերոդինամիկական սխեմայով: