Երևանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժածներ չկան․ ՆԳՆ

Հրդեհ Թբիլիսյան խճուղում
Հրդեհ Թբիլիսյան խճուղում
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեղում մեծ թվով փրկարարներ են աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․Երևանի Թբիլիսյան խճուղիում գտնվող պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՆԳՆ-ից։
Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է մոտավորապես 09:40-ին, դեպքի վայր է մեկնել 12 մարտական հաշվարկ։
Sputnik Արմենիայի թղթակիցը հրդեհի վայրից տեղեկացնում է, որ պահեստային տարածքը կամ առնվազն դրա մի մասը շահագործվում է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի կողմից։ Հրդեհի վայրում երևում է ընկերության բեռնատարը։ Նշենք, որ «Գրին լայֆը» զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների վաճառքով։
Пожар на территории складов на Тбилисском шоссе (10 февраля 2024). Еревaн
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները
Տարածքն այս պահին սահմանազատված է։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, առայժմ հրդեհը մարված չէ։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ հրշեջներից մեկին օգնություն են ցուցաբերում տեղում աշխատող շտապօգնության բժիշկները։
Пожар на территории складов на Тбилисском шоссе (10 февраля 2024). Еревaн
Հրշեջներից մեկին օգնություն են ցուցաբերում տեղում աշխատող շտապօգնության բժիշկները