Ուկրաինական ԱԹՍ–ները փորձել են հարձակվել Կրասնոդարի երկրամասի նավթագործարանների վրա

Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը գտնվում է Իլսկիից մոտ 17 կմ հեռավորության վրա:
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերից մեկը փորձել է հարձակվել Կրասնոդարի երկրամասում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա, երկրորդ ԱԹՍ–իբեկորներն ընկել են Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տարածքում:
Տարածաշրջանի օպերատիվ շտաբի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել: Ավերածություններ ու տուժածներ չկան:
Տեսախցիկներն արձանագրել են Իլսկի նավթագործարանում բռնկված հրդեհը։ Կադրերում երևում է այրվող բաքը, որում ենթադրաբար պահվել են նավթի առաջնային վերամշակման արտադրանքները: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե անօդաչու թռչող սարքի հարձակման, այլ դրա բեկորներն ընկնելու հետևանքով:
ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր,ո ր ռուսական ՀՕՊ համակարգերն անցած գիշեր ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք են խոցել ՌԴ չորս շրջանում, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքում, ԱԹՍ–ներից երկուսը խոցվել են Կրասնոդարի երկրամասի տարածքում:
Բելգորոդին մոտենալիս ևս 5 օդային թիրախ է խոցվել, տուժածներ չկան. մարզպետ