Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև փետրվարի 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +15–ի։
Այս տարվա հունվարին ավելի քիչ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, քան 2023–ի հունվարին