Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման սկզբունքները

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ստեֆան Սեժուրնեի հետ
մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Փարիզում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ, հայտնում են արտգործնախարարությունից։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ստեֆան Սեժուրնեի հետ
Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։
Հավելենք, որ սա Միրզոյանի ու Սեժուրնեի առաջին հանդիպումն էր։
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ստեֆան Սեժուրնեի հետ