Հայտնի է` ովքեր են Երևանի ավագանիում փոխարինելու մանդատից զրկված 3 անդամներին․ ԿԸՀ

Երևանի քաղաքապետարան
Երևանի ավագանու անդամներից 3-ի մանդատների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին փետրվարի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր մնացած 3 մանդատները տրամադրել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչներին։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ–ն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում վաղաժամկետ դադարեցվել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանի, Նարինե Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները։
«Երևանի ավագանու անդամի մանդատներ են տրվել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվել է Արամ Մանուկյանին»,– նշված է ԿԸՀ–ի հաղորդագրության մեջ։
«Մայր Հայաստանը» ավագանու իր անդամներին մանդատից զրկելու հարցը կվիճարկի դատարանում
Հիշեցնենք` փետրվարի 7-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներառված էր ավագանու անդամներից 5-ի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը, բայց քանի որ բավարար չափով քվե չհավաքվեց, ավագանին չկարողացավ մանդատից զրկել «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանին ու Զարուհի Փոստանջյանին։