«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին հրաժեշտ տվեցին յարխուշտայով ու ծափերով։
Նրա մարմինը Կամերային երաժշտության տնից դուրս բերելուց առաջ մի խումբ մարդիկ յարխուշտա պարեցին բակում։ Նշենք, որ Գինոսյանն առանձնահատուկ ակնածանքով էր վերաբերվում ռազմական պարերին։ Դրանցից մեկը նա պարում էր Սիամանթոյի «Դարերու վրեժը» ստեղծագործության ներքո։ Այս պարով էր եզրափակվում համույթի համերգը։ Ուղերձը մեկն էր` պայքա՛ր։
Հիշեցնենք` Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Նրան հուղարկավորելու են Եռաբլուրում։