Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Զբոսաշրջիկներ երևանյան փողոցներում. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. ՀայաստանիՀանրապետության տարածքում
փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-4 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում փետրվարի 8–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։