Ղազախստանը հետաքրքրված է ապօրինի գույքի բռնագանձման հայկական փորձով․ Վարդապետյան

Աննա Վարդապետյան
Ապրիլին Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով համաժողով, որին ցանկանում են մասնակցել նաև եվրոպական մի քանի երկրներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ղազախստանը հետաքրքրված է ապօրինի գույքի բռնագանձման հայկական փորձով։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստակամությամբ է արձագանքել ղազախ գործընկերների հարցմանը։
Վարդապետյանը նշեց, որ ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով, որին մասնակցելու ցանկություն են հայտնել եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնք նույնպես հետաքրքրված են Հայաստանի փորձով:
«Եթե խոսենք տնտեսության լեզվով, մեր մշակած համակարգն արդեն արտահանվում է, ինչը ցուցադրում է դրա բարձր մակարդակը», - ասաց ՀՀ գլխավոր դատախազը։
Ըստ նրա` մի շարք դեպքերում գործերը չեն կարող դատարաններ մտնել հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու պատճառով, սակայն ապօրինի գույքի դեպքում այդպես չէ։
Կոտայքի նախկին մարզպետի որդու հողամասը վերադարձվել է պետությանը. Աննա Վարդապետյան