ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ԵՄ առաքելության դիտորդների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի սահմանամերձ Նորաբակ գյուղ: Նա այդ մասին հայտնել է Х–ի իր էջում։
Դեսպանը հիշեցրել է, որ գյուղը գտնվում է Ադրբեջանի հետ շփման գծից ընդամենը 4 կմ հեռավորության վրա։
«Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը», - նշել է նա։
Հիշեցնենք` Դըկոտինյին հոկտեմբերին այցելել էր Ջերմուկ և արձանագրել Ադրբեջանից կողմից ՀՀ տարածքներ բռնազավթելու փաստը։