Միրզոյանը Արբիտրաժի մշտական դատարանի հետ փոխգործակցելու հարցը քննարկել է Չեպելակի հետ

Մարչին Չեպելակն ու Արարատ Միրզոյանը
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձել են Հարավային Կովկասի ընդհանուր անվտանգային իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Նիդեռլանդներում, Արբիտրաժի մշտական դատարանի (ԱՄԴ) գործունեությանն առնչվող հարցեր է քննարկել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ–ի հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ»,–նշված է հայտարարության մեջ:
Զրուցակիցները նաև անդրադարձել են Հարավային Կովկասի ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին:
Հիշեցնենք` Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը: