Ուղեվարձը վերջին անգամ փոխվել է 1996 թվականին. Հրանտ Եղիազարյան

Sputnik
Հանրային տրանսպորտի ուղեվարձն ամենայն հավանականությամբ` կթանկանա։ Թեև քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր անդամները դեմ են տրամադրված, բայց հաշվի առնելով նախորդ որոշումների փորձը` օրինակ ավտոկայանման 160 հազար դրամ տուրքի սահմանումը, տրանսպորտի թանկացումն էլ կիրականացվի։
Իշխանությունը սա դիտարկում է միասնական բարեփոխման համատեքստում` միասնական ուղեվարձ, նոր երթուղային ցանց ու ժամանակակից ավտոբուսներ։ Բայց, ինչ ունենք իրականում` երթուղային ցանցը վատ է աշխատում, ավտոբուսները կանգնում են առաջին ձյան հետ ու այս ամենին գումարած սեպտեմբերից էլ դեռ պետք է 100 դրամի փոխարեն 180 դրամ վճարենք։ Մյուս կողմից 1996 թվականից հետո չկա որևէ ապրանք կամ ծառայություն, որ չի թանկացել բացի ուղեվարձից։
Ստացվում է` 100 դրամով աշխատելու դեպքում ավտոբուսները նույնիսկ պահեստամասեր չեն կարողնում գնել, բայց ուղևորներն էլ կես ժամ սառելուց հետո առաջին համարի ավտոբուս խցկվելու համար մի բան էլ 80 դրամ ավելի վճարել ` արդարացիորեն չեն ուզում։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ։