12–14 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Մի քանի օր տեղումներ չեն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 3-7 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 10-ն աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես մինչև փետրվարի 11–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
2023–ին ՀՀ–ում ամենից շատ Նարեներ ու Դավիթներ են ծնվել. ի՞նչ անուններ են ընտրում ծնողները