ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Տեղեկություն Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գինոսյանի մտերիմներից մեկը։
Մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Գագիկ Գինոսյանը 58 տարեկան էր։
Նշենք, որ Գագիկ Գինոսյանն 1987 թվականից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում, դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր։
2001 թվականին նա հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։ Գինոսյանը, այցելելով բազմաթիվ գյուղեր, գրի է առել բազում պարերի նկարագրություններ և վերականգնել 36 ազգային պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» խումբը։