ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. 39-ամյա պահեստազորային 1 մահացել է հրդեհի հետևանքով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային 39–ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին: