HSBC Հայաստանը կվաճառվի Արդշինբանկին

Արդշինբանկ
Գործարքն ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Արդշինբանկը որոշել է ձեռք բերել HSBC Հայաստանը: Տեղեկությունը հայտնում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արդեն համաձայնության են եկել HSBC-ի հետ։
«HSBC Հայաստանի ակնկալվող ձեռքբերումը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Արդշինբանկի գործառնական ու ֆինանսական առկա ներուժը»,– ասված է հաղորդագրությունում:
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ HSBC Հայաստանի (բրիտանական կապիտալով բանկ) ակտիվները կազմել են մոտ 290 միլիարդ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 միլիարդ ՀՀ դրամ:
Գործարքը ենթակա է հաստատման վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից և ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում:
ՀՀ բանկերում վարկային բարձր տոկոսներն անխուսափելիորեն նվազելու են, բայց ավելի ուշ. Քթոյան