Վրաստանում առգրավել են պայթուցիկ բեռ, որը ՌԴ էին տեղափոխում ահաբեկչության համար

Քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով:
Sputnik
Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայից Վորոնեժ պայթուցիկի բեռի տեղափոխման փորձը, հանցագործության մեջ կասկածվում է Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով երկրի ՊԱԾ-ին։
Գերատեսչության տվյալներով՝ 2024 թվականի հունվարի 19-ին էլեկտրամոբիլների մարտկոցների մեջ Ուկրաինայի մի քաղաքացու մինիվենով վեց պայթուցիկ սարք են Օդեսայից ներկրել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով և պատրաստվում էին դրանք Վորոնեժ տեղափոխել «Դարյալ» անցակետով։
Իրանում 11 մարդ է ձերբակալվել Քերմանում իրագործված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով
Վրացական կողմից անցակետում առգրավվել է երեք պայթուցիկ սարք, որոնք փորձել են տեղափոխել տարանցիկ կոնտեյներով։ Վրաստանի ՊԱԾ-ը պարզել է, որ կազմակերպիչը ծնունդով Բաթում քաղաքից է, նա «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Անդրեյ Շարաշիձեն է:
Քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով, սակայն ՊԱԾ-ը չի բացառում, որ այն կարող է փոխարինվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով:
Իրանն այս անգամ էլ կոշտ պատասխան կտա. փորձագետը` ահաբեկչության մասին