Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովի նկատմամբ Ուկրանիայի gնվտանգության ծառայության կազմակերպած ահաբեկչությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ձերբակալվել են երեք ռուսաստանցիներ, որոնք Ուկրաինայի ԱԾ հանձնարարությամբ Սիմֆերոպոլում ավտոշարասյան մեքենայի պայթեցում էին նախապատրաստում: Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։
Կասկածյալների մոտ հայտնաբերվել և առգրավվել է գերմանական արտադրության լրամշակված հակատանկային ականից պատրաստված ռադիոկառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարք: Հարուցվել է քրեական գործ։