Քամին կուժգնանա, Հայաստանի որոշ շրջաններում գետնաբուք կլինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի ինը աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում այօր` 20-25մ/վրկ, փետրվարի 6-ին՝ 30-35մ/վրկ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի ինը աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում փետրվարի 5-6-ին հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ:
Փետրվարի 7-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նույնպես փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում։ Արագությունը կլինի 18-23մ/վ։
Հայ ինժեները լուսացույցների համար խելացի համակարգ է մշակել ընդդեմ երևանյան խցանումների